Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Կարոտաբաղձության զգացումը ջերմացնում է մարդուն

Կարոտաբաղձության զգացումը ջերմացնում է մարդուն

Գիտնականները հատուկ ստուգել են՝ ինչ ազդեցություն է գործում կարոտաբաղձությունը ցրտի ու ջերմության ընկալման վրա, գրում է The Irish Times պարբերականը: Սկզբում կամավորներին խնդրել են 30 օրվա ընթացքում ուշադիր հետևել՝ ինչպես է առաջանում կարոտաբաղձությունը: Պարզվել է, որ այն իր մասին հիշեցնում է ավելի ցուրտ օրերին: 

 

Հետո նրանց խնդրել են նստել երեք սենյակներից մեկում ( «ցուրտ»՝ 20 աստիճան, «միջին»՝ 24 աստիճան, «տաք»՝ 28 աստիճան): Գիտնականները գնահատել են կարոտաբաղձության աստիճանը: 

 

Պարզվել է, որ հենց սառը սենյակում է տվյալ զգացումը առավել հաճախ առաջանում: 

 

Երրորդ փորձի ժամանակ կարոտաբաղձություն առաջացնելու համար օգտագործվել է երաժշտություն: Եթե տվյալ կապը գործել է, ապա մարդը հայտարարել է, որ երաժշտության պատճառով ինքը ջերմացել է: 

 

Չորրորդ թեստի ժամանակ մարդկանց նստեցրել են սառը սենյակում ու խնդրել հիշել ինչ-որ իրադարձություն անցյալից, ապա չափել են սենյակի ջերմաստիճանը: Ինչպես հնարավոր է ենթադրել, կարոտաբաղձությամբ լի հիշողությունները սենյակը մարդկանց պատկերացումներում արել են ավելի տաք: 

 

Սաութհեմփթոնի համալսարանից բժիշկ Թիմ Վայլդշատը վստահ է՝ հոգեբանական հարմարավետությունը կապված է ֆիզիկական հարմարավետության հետ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. chitalnya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ